Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Միջոցառումներ՝ նվիրված Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանին

Միջոցառումներ՝ նվիրված Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանին
22.04.2014 | 12:20

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը, «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբը, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը և ԵՊՀ ուսանողական խորհուրդն ապրիլի 25-27-ը Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում և Սրխավենդի Պետրոս Ղևոնդյանի անվան զորամասում կկազմակերպեն Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանին նվիրված հուշ-ցերեկույթ։ Ստեփանակերտում կանցկացվի նաև զինադադարի 20-ամյակի նվիրված գիտաժողով:

Արցախի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Պետրոս Ղևոդյանի հիշատակին նվիրված միջոցառումները ևս մեկ անգամ առիթ են ոգեկոչելու արցախյան ազատամարտին զոհված 27 համալսարանականների հիշատակը։
Ծրագրի ընթացքում նախատեսվում է ԵՊՀ ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի և «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի համատեղ «Անմահները հրամայում են» ծրագրի ներկայացում զորամասում։ Միջոցառումների շրջանակներում կկազմակերպվի նաև ծառատունկ Բերձորի համալսարանական պուրակում։
Ծրագրին կմասնակցեն Արցախի պետական համալսարանի ուսանողները։ Այն նաև Հայաստանում և Արցախում միջբուհական կապերի ամրապնդման նպատակ ունի։

Դիտվել է՝ 1907

Մեկնաբանություններ